|
Քվեարկություն
Տեսանյութ
|
Նորություններ
4-ՐԴ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ, ԱՍՈՒՆՍԻՈՆ, ՊԱՐԱԳՈՒԱՅ, ՕԳՈՍՏՈՍ 11-15, 2010Թ. ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Երիտասարդական Միութիւնը մասնակցեց Ամերիկաների 4-րդ Ընկերային Ֆորումին, որը տեղի ունեցաւ Պարագուայի մայրաքաղաք Ասունսիոնում, օգոստոսի 11-ից մինչեւ 15-ը: Այս ֆորումը մաս է կազմում «Համաշխարհային Ընեկարայի Ֆորում» շարժմանը, որը սկիզբ առաւ 2001թ.-ին նպատակ ունենալով պաշտպանելու մարդու իրաւունքները, աշխատաւորների իրաւունքները, շրջական միջավայրը աղտոտուածութիւններից: Այն դէմ է կապիտալիզմին եւ համաշխարհայնացման բացասական ազդեցութիւններին: Քաղաքական տեսանկիւնից այս շարժման գաղափարները կրում են ընկերային եւ առաջադիմական բնոյթ: ավելին
ԱՒԱՐՏՈՒԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ Սոյն թուականի օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան ամենամեայ համահայաստանեան բանակումը, որը տեւեց հինգ օր: Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թւում նաեւ Երեւանից: Ընդհանուր մասնակիցների թիւը հասնում էր երկու հարիւրի: Մասնակիցները բաժանուեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անուանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման»,«Հայդուկ», «Բեկոր» եւ այլն: ավելին Պատկերասրահ
|
Մեր մասին
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցութեան երիտասարդական կազմակերպութիւնն է, որն աշխատում է Հայաստանում եւ արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Յունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում եւ այլուր: Հ.Յ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների համահայկական կամ միջ-շրջանային բնոյթի աշխատանքները համադրւում են Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի միջոցով, որը 2001 թուականից ի վեր հաստատուել է Երեւանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի աւելի քան 10000 անդամ: Բլոգ
Մամուլը մեր մասին
|
| Armenian Youth Federation © 2010. All rights reserved. | ||