|
Օրացույց
Քվեարկություն
Տեսանյութ
|
Նորություններ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ 15.07.2010
Հուլիս 16 2010-ը՝ նշանակալից օր է ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միության համար։ 47 պատանիներ ընկերակցությամբ ԸՎՄ-ի եւ Վարիչ Կազմի անդամներուն կը մեկնին Հայաստան եւ Արցախ, ծանոթանալու եւ հաղորդվելու հայրենիքի սրբազան հողին ու հարստանալու հայ ժողովուրդի պատմությունը կերտած ու խորհրդանշող մշակութային եւ ազգային հարստությամբ։ Խանդավառությունը մեծ է պատանիներուն, որոնք ամիսներ շարունակ անհամբեր կը սպասեն նշանակալից այդ վայրկյանին, երբ օդանավը էջք պիտի կատարէ Զվարթնոց օդակայան եւ իրենք՝ Արարատի հովանիին ներքև հաղթական բանակի մը պես, ընկեր-ընկերուհիներով պիտի տողանցեն մայր հողին վրա։ Բարի երթ, սիրելի պատանիներ։ Անոնք որոնք կը փափաքին մասնակից դառնալ պատանիներու առօրյային, կրնան այցելել ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միության կայքէջը` www.badanegan.ca։
ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միության Ընդհանուր Վարիչ Մարմին
վերադառնալ
|
Մեր մասին
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Բլոգ
Մամուլը մեր մասին
|
| Armenian Youth Federation © 2010. All rights reserved. | ||