|
Օրացույց
Քվեարկություն
Տեսանյութ
|
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ ( 31.08.2010 )
Սույն թվականի օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տեւեց հինգ օր: Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաեւ Երեւանից: Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման»,«Հայդուկ», «Բեկոր» եւ այլն: ավելինՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ( 30.08.2010 )
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ օգոստոսի 20-22-ը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ուսանողական միությունների 4 անդամներ մասնակցեցին Կոնրադ Ադենաուեր, Ալֆրեդ Մոզեր, Էդուարդո Ֆրե հիմնադրամների և Նիդերլանդների Ազատական կուսակցության կողմից կազմակերպված դասընթացին, որի խորագիրն էր «Հայաստանյան առաջնորդության ակադեմիա»: Դասընթացին մասնակցում էին Հայաստանում գործող կուսակցություններից ութի երիտասարդական միութիւնները` յուրաքանչյուրը 4 հոգանոց պատվիրակությամբ: ավելինԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ( 24.08.2010 )
Ս.թ. օգոստոսի 13-18-ը Դիլիջանում տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 10-րդ բանակումը ` «Արդարությունն է մեր ուժն ու հավատամքը» խորագրի ներքո: Բնության գրկում 5 օրերի ընթացքում ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի շուրջ 100 ուսանողներ մասնակցեցին բանավեճերի ու դասախոսությունների, մարզական խաղերի ու արշավների:Հագեցած օրը ամփոփվում էր խարույկահանդեսի ժամանակ, որն ուղեկցվում էր հեղափոխական երգերով ու հումորային համարներով: ավելինՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ ( 24.08.2010 )
Կլենտէյլի ՀՅԴ «Շանթ» Եւ «Զաւարեան» Պատանեկան Միութիւնները ՀՅԴ «Շանթ» եւ «Զաւարեան» պատանեկան միութիւնները Կլենտէյլի մէջ գործօն եղած են անցնող 30 տարիներուն: Իբրեւ մէկ մասը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի երիտասարդական կազմակերպութեան, անոնց առաքելութիւնն է հայ երիտասարդ սերունդին մէջ սերմանել հայրենասիրութեան եւ ազգային ինքնութեան զգացումը: Երիտասարդական այլ մասնաճիւղերու նման, «Շանթ»ի եւ «Զաւարեան»ի անդամները կ՛ունենան շաբաթական հանդիպումներ՝ դաստիարակչական ծրագիրներու հետեւելու, քաղաքական արշաւներուն մասնակցելու, բանակումներ կազմակերպելու եւ ընկերային ձեռնարկներու ներկայ գտնուելու համար, միշտ ի մտի ունենալով բարոյապէս ուժեղ եւ հայրենասիրական հոգի մը ունենալու կարեւորութիւնը: ավելինԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ( 19.08.2010 )
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս կազմակերպվեցին ՀՅԴ Հայաստանի Պատանեկան Միության ամենամյա միջմարզային բանակումներ: Բանակումները տեղի ունեցան Դիլիջանում, հուլիսի 23-ից օգոստոսի13-ը: Այդ ժամանակահատվածում կազմակերպվեց 4 բանակում, որոնց ընդհանուր առմամաբ մասնակցեց շուրջ 600 պատանի Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից: Յուրաքանչյուր բանակումի տեւողությունը 5 օր էր: Այս տարվա բանակումների ընդհանուր բնաբանն էր` «Ճանաչենք մեր Հայրենիքը»: ավելինՀՅԴ ԳԱՆԱՏԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ “ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ 2010” ԾՐԱԳԻՐԸ ՅԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ ՊՍԱԿՈՒԵՑԱՒ ( 19.08.2010 )
ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան «Հայաստանագնացութիւն 2010» ծրագիրը՝ յաջողութեամբ պսակուեցաւ Յուլիս 16 2010-ը նշանակալից եւ անմոռանալի օր էր ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան համար: Հոկտեմբեր 2009-էն սկսեալ, ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան Ընդհանուր Վարիչ Մարմնի, Վարիչ կազմերուն եւ մասնաճիւղերուն կազմակերպչական եւ դրամահաւաքի հետեւողական աշխատանքին որպէս արդիւնք՝ Օնթարիոյի եւ Քեպէգի մասնաճիւղերէն 14-16 տարեկան 46 պատանիներ, իրենց վարիչներուն հետ կը մեկնէին Հայաստան եւ Արցախ: ավելինՃԱՄԲԱՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ( 05.08.2010 )
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը տեղեկացնում է, որ Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական Միության Գյումրիում կազմակերպած պատանեկան ճամբարը շարունակվում է: Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրված են երգի ուսուցման, համակարգչի, անգլերենի, ինչպես նաև Հայոց պատմության դասընթացներ: Անցկացվում են մտային խաղեր, մարզանք, մրցույթներ և այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր: ավելինՃԱՄԲԱՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ ( 04.08.2010 )
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը տեղեկացնում է, որ Հ.Յ.Դ. Լիբանանի և Հայաստանի Երիտասարդական Միությունների համատեղ ջանքերով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 4-ից մեկնարկեց պատանեկան ճամբար, որին մասնակցում են 100-ից ավելի պատանիներ: Ճամբարը կտևի 15 օր և կավարտվի ս.թ. օգոստոսի 19-ին: ավելինՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ ( 28.07.2010 )
Հուլիսի 23-ին Դիլիջանում մեկնարկեցին ՀՅԴ Հայաստանի Պատանեկան Միության ամենամյա միջմարզային բանակումները: Այս տարվա բանակումների ընդհանուր բնաբանն է` «Ճանաչենք մեր Հայրենիքը»: Այդ նպատակով էլ բանակումնի մասնակիցները բաժանված են երեք ճակատների` «Ջավախք», «Արցախ» եւ «Արեւմտյան Հայաստան», որոնք էլ հենց այդ շրջանների վերաբերյալ նյութ են պատրաստում եւ ներկայացնում մյուս խմբերին: ավելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ( 15.07.2010 )
Հուլիս 16 2010-ը՝ նշանակալից օր է ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միության համար։ 47 պատանիներ ընկերակցությամբ ԸՎՄ-ի եւ Վարիչ Կազմի անդամներուն կը մեկնին Հայաստան եւ Արցախ, ծանոթանալու եւ հաղորդվելու հայրենիքի սրբազան հողին ու հարստանալու հայ ժողովուրդի պատմությունը կերտած ու խորհրդանշող մշակութային եւ ազգային հարստությամբ։ Խանդավառությունը մեծ է պատանիներուն, որոնք ամիսներ շարունակ անհամբեր կը սպասեն նշանակալից այդ վայրկյանին, երբ օդանավը էջք պիտի կատարէ Զվարթնոց օդակայան եւ իրենք՝ Արարատի հովանիին ներքև հաղթական բանակի մը պես, ընկեր-ընկերուհիներով պիտի տողանցեն մայր հողին վրա։ ավելինՃԱՄԲԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ( 14.07.2010 )
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը տեղեկացնում է, որ Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական Միության 11 անդամներ հուլիսի 11-ին ժամանել են Հայաստան: Խումբը ինչպես նախորդ տարիները այս տարի ևս կազմակերպելու է ճամբար Գյումրիում 120 պատանիների համար: Ճամբարը կտևի 4 շաբաթ: Ծրագրում նախատեսվում է երգի ուսուցում, համակարգչի, անգլերենի, ինչպես նաև Հայոց պատմության դասընթացներ: Կլինեն մտային խաղեր, մարզանք, մրցույթներ և այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր: Ճամբարի ամբողջ ընթացքին կարող եք հետևել`
ավելին ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԹՈՂՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՐԵՒԷ ՍՏՈՐ ԿԱՄ ՍԱԴՐԻՉ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ ( 30.06.2010 )
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Այսօր երիտասարդները ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին հանձնեցին բողոքի հայտարարություն: ավելինՀՅԴ ԿԱՆԱԴԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ( 29.06.2010 )Հուլիս 16, 2010-ին, ՀՅԴ Կանադայի պատանեկան միության Ընդհանուր Վարիչ Մարմինի կազմակերպությամբ, Օնաթրիոյի եւ Քեպեքի մասնաճյուղերի 14-16 տարեկան 47 միութենականներ, Վարիչ կազմը եւ ԸՎՄ-ի ներկայացուցիչները պիտի մեկնին Հայաստան եւ Արցախ, ծանոթանալու հայրենիքին ու հայ ժողովուրդի մշակութային հարստությանը եւ հայրենի հողին վրա ապրող իրենց տարեկից պատանիներուն հետ պիտի բաժնեն անմոռանալի եւ հիշատակելի պահեր։ ավելինԱՎԱՏՐՎԵՑ «ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ( 22.06.2010 )
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ «Ալֆրեդ Մոզեր» հիմնադրամի և ՀՅԴ Երիտասարդականի համագործակցությամբ 2010 թուականի Հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ դասընթաց «Քարոզարշավ և հաղորդակցության հմտություններ» թեմայով, որին մասնակցեցին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների 30 ամդամներ: «Ալֆրեդ Մոզեր» հոլանդական հիմնադրամը ստեղծվել է 1990թ.-ին: Այն միջազգային հիմնադրամ է, որի նպատակն է ընկերվար-ժողովրդավարական արժեքների պահպանումն ու տարածումը դասընթացների և սեմինարների միջոցով՝ Բալկանյան, Կովկասյան և Արևելյան Եվրոպայի երկրներում: ավելին«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿԻՐ» ԹԻՎ 5 ( 21.06.2010 )ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի հունիսի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ «Երկիր» օրաթերթում լույս է տեսել «Երիտասարդ Երկիր» թիվ 5 հավելվածը, որը պատրաստել է Բյուրոյի Երիտասարդական գրասենյակին կից «Թերթ»-ի հանձնախումբը: Այս համարում կարող եք կարդալ. ավելին«ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ( 17.06.2010 )
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ «Ալֆրեդ Մոզեր» հիմնադրամի և ՀՅԴ Երիտասարդականի համագործակցությամբ 2010 թուականի Հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի կունենա դասընթաց «Քարոզարշավ և հաղորդակցության հմտություններ» թեմայով, որին կմասնակցեն ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների 30 անդամներ: Դասընթացը վարելու նպատակով Երեւան են ժամանելու “Ալֆրեդ Մոզեր” հիմնադրամի երկու վարիչներ (trainer) ։ ավելին«ԸՆԿԵՐ ՄՀԵՐ ՋՈՒԼՀԱՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻ» ՄՐՑԱՆԱԿ ( 15.06.2010 )
ՀՅԴ Գանատայի պատանեկան միութեան Ընդհանուր վարիչ մարմինը հաստատած է ամենամեայ «Ընկեր Մհեր Ջուլհաճեանի Յիշատակի» մրցանակը, որ կը շնորհուի Մոնթրէալի Ս. Յակոբ Ազգ. վարժարանի եւ Թորոնթոյի ՀՕՄ-ի Ամենօրեայ վարժարանի աւարտական կարգի դասարանէն պատանիի մը՝ որ ապահովուած է հայերէնի եւ հայոց պատմութեան բարձրագոյն նիշը: Այս մրցանակին նպատակն է քաջալերել հայերէն լեզուի իմացութիւնն ու անոր զարգացումն ու պահպանումը հայ աշակերտին մօտ, ինչպէս նաեւ գնահատել մայրենիին նկատմամբ աշակերտին սէրն ու գուրգուրանքը եւ ուսումնական տարեշրջանին զայն լաւապէս իւրացնելու ճիգն ու աշխատանքը: ավելինՀ.Յ.Դ. ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ
Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ Ը.Ե.Մ.Մ.-Ի ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ( 06.06.2010 )
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թուականի Հունիսի 1-4-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցավ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության Սեւծովյան տարածաշրջանի համագործակցության հերթական ժողովը` «Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները» թեմայով։ Ժողովին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցում էր երկու հոգանոց պատվիրակությամբ՝ Անահիտ Հարությունյան («Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միություն) և Նժդեհ Երանյան (Հայաստանի Երիտասարդական Միություն): ավելինՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ( 29.05.2010 )
28-29 Մայիս 2010ին, Սուրիոյ Երիտասարդական Գրասենեակին կազմակերպութեամբ, Քեսապի մէջ տեղի ունեցաւ Քաղաքական Բ. սեմինարը։ Քաղաքական բնոյթի այս սեմինարները կը ծառայեն երիտասարդութեան քաղաքական պատրաստուածութեան եւ գաղափարական դաստիարակութեան։ Այնտեղ աւելի մեծ տարածութիւն կը տրամադրուի քաղաքագիտական գիտելիքներու ու քաղաքական տեղեկատուութեան փոխանցման։ ավելինՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՈՒ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՒ ԵՐԵԿՈՅ ( 28.05.2010 )
Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի քարոզչական յանձնախումբին, Հայաստանի անկախութեան 92-րդ տարեդարձին առիթով ուրբաթ, 21 մայիսի երեկոյեան ժամը 8։00-ին «Զաւարեան - Պօղոս Արիս» դաշտին վրայ տեղի ունեցաւ ժողովրդային ու յեղափոխական երգերու երեկոյ՝ մեկնաբանութեամբ Ներսիկ Իսպիրեանի։ ավելին«Յ. ՊՕՂՈՍԵԱՆ» ԹԱՏԵՐԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ( 28.05.2010 )
Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի քարոզչական յանձնախումբին, հինգշաբթի, 27 մայիս 2010-ին, երեկոյեան ժամը 8։00-ին, «Յովհաննէս Պօղոսեան» թատերասրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 92-ամեակին նուիրուած հանդիսութիւն՝ ներկայութեամբ պատկան մարմիններու ներկայացուցիչներու, երիտասարդներու ու պատանիներու։ ավելինՊԱՏԱՆԵԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՆ Ա. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆԸ ( 28.05.2010 )
Շաբաթ, 29 Մայիս 2010-ին, ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան «Վիգէն Զաքարեան» եւ «Րաֆֆի» կրտսեր մասնաճիւղերու անդամ պատանիները մասնակցեցան Մայիս 28-ի Հայաստանի Հանրապետութեան Ա. Անկախութեան տօնակատարութեանը: Հարկ է յիշել որ պատանիները մասնակցած էին ՀՅԴ ԳՊՄ Ընդհանուր Վարիչ Մարմնի կազմակերպած Սեմինարին՝ Ապրիլ 9-10-11, Քինքօրայի մէջ, որուն ընթացքին տեղի ունեցաւ Գանատայի տարածքին գտնուող բոլոր պատանեկան մասնաճիւղերու միջեւ ազգային-յեղափոխական երգերու մրցում: ավելինԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՆ Է ( 27.05.2010 )
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ խոսքը մայիսի 27-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի բացման արարողության ժամանակ: Հարգելի՜ հյուրեր եւ սիրելի՜ ընկերներ, Ուշացումով ենք այս կենտրոնատեղիի բացումը կատարում, որովհետեւ օրվա անհրաժեշտությունները պարտավորեցրին մեզ կենտրոնանալու այլ` արտաքին քաղաքական հարցերի վրա: Սակայն երիտասարդությունը մեր հասարակության ամենակարեւոր շերտն է: Երիտասարդությունը Դաշնակցության հույսն է, որովհետեւ երիտասարդությունը մաքուր է, բյուրեղ է, անմեղ է ու համարձակ է, սկզբունքային է: Երիտասարդության համար կարելիություններ ստեղծել՝ նշանակում է նրանց հնարավորություն տալ կազմակերպվելու, ինքնակազմակերպվելու, ինքնաղեկավարվելու: Սա Դաշնակցության կարեւորագույն գործերից մեկն է: Սակայն, կրկնում եմ, ձեզ հայտնի պատճառներով ուշացանք: Ուշացանք, բայց, ինչպես ասում են` լավ է ուշ, քան` երբեք: Օրվա անհրաժեշտությունները այսօր էլ դեռ կան: ավելինԲԱՑՎԵՑ ՀՅԴ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ( 27.05.2010 )
Երեւան (Երկիր) - Մայիսի 27-ին Երեւանում` Գյուլբենկյան 38 հասցեում, բացվեց ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնը: «Այս տունը երիտասարդության համար է, այս տունը պետք է ստեղծի այն միջավայրը, որտեղ հայ երիտասարդը, առավել եւս, այսօրվա համաշխարհային, ներպետական եւ ներազգային մարտահրավերները նկատի ունենալով, իր նպաստը կբերի մեր երկիրը ճիշտ ընթացքի մեջ դնելու գործին: Այն երիտասարդը, որ իր գիտակցված ու ակտիվ մասնակցությամբ կարող է ազդել ազգային գործընթացների վրա եւ ցանկություն ունի աջակցել մեզ այդ գործում` այստեղ կկարողանա գտնել իր նմաններին, շփվել նրանց հետ եւ առաջ տանել այն մեծ նպատակը, որ բոլորինս է: «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿԻՐ» ԹԻՎ 4 ( 21.05.2010 )ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի մայիսի 20-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ “Երկիր” օրաթերթում լույս է տեսել “Երիտասարդ Երկիր” թիվ 4 հավելվածը, որը պատրաստել է Բյուրոյի Երիտասարդական գրասենյակին կից “Թերթ”-ի հանձնախմբը: Այս համարում կարող եք կարդալ. ավելինՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ( 19.05.2010 )
Ս.թ. մարտի 31-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին արձանագրային նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող ուսումնական և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում օտար լեզուներով կրթություն և ուսուցում իրականացնել: Ողջունելով ՀՀ-ում կրթության որակը բարձրացնելու' Կառավարության պատրաստակամությունը' մենք կարծում ենք, որ այն չպետք է իրականացվի հայերենի հաշվին: Օտար լեզվով կրթության թույլտվությունը կառավարության կողմից հանգեցնելու է օտարամտածողության և օտարամոլության պետական մակարդակով խրախուսմանը և ոչ հավասար պայմաններ է ստեղծելու հայերենի համար: ավելինՃԱՆԱՉԵԼԻՍ ԱՎԵԼԻ ՈՒԺԳԻՆ ԵՆ ՍԻՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ( 10.05.2010 )
Երեւան (Երկիր)-Մինչեւ հայրենիքը տեսնելը, հայրենի բնությանը հաղորդակցվելը հայրենասիրությունը վերացական գաղափար է: Բայց տեսնել ու ճանաչելուց հետո այդ հայրենասիրությունը, բացի ոգուց, նաեւ միս ու արյուն է սատանում: Հենց վերացականից իրողության գիտակցմանը անցնելու համար էլ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունը մայիսի 8-9-ը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ: Առիթը Շուշիի ազատագրման տարեդարձն էր: Նպատակը` երիտասարդներին հայրենիքի հետ ավելի ամուր կապերով կապելը: Մայիսի 8-ի կեսօրին երիտասարդներն արդեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում էին, եւ սկսվեց առաջին ծանոթությունը Արցախ աշխարհի հետ: ավելին«ԶԱՎԱՐՅԱՆ REVIEW» ( 09.05.2010 )
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ հրատրակվել է «Զավարյան Review»-ի 2010 թվականի թիվ 2 համարը, որը նվիրված է Հայ Դատին և հրատարակվել է Հայոց Մեծ Եղեռնի 95ամյակի առիթով: Մանրամասնություններին ծանոթանալու համար կարող եք այցելել` http://www.zavarian.org/review/index.html ավելինARMENIAN YOUTH REVITALIZE STREETS OF HOLLYWOOD IN ANNUAL BEAUTIFICATION PROJECT ( 06.05.2010 )
HOLLYWOOD, CA—For the seventh consecutive year running, the Armenian Youth Federation rallied community youth from across California for a massive one-day effort to beautify the streets of Little Armenia. The Little Armenia Beatification Project attracted more than 200 volunteers, who crowded the courtyard of the Rose and Alex Pilibos Highschool on Sunday morning to take part in the project. The event, organized by the AYF’s Hollywood “Musa Dagh” Chapter, was put together in conjunction with Councilmember Eric Garcetti’s office to help revitalize the streets of this densely populated district of East Los Angeles. ավելինSECOND CANADIAN ARMENIAN STUDENTS' CONVENTION ( 06.05.2010 )
Kingston - On Sunday, May 2nd, 2010, 40 students from universities across Canada gathered in Kingston, Ontario, for the second annual Canadian Armenian Students' Convention. The convention titled, the "Canadian Armenian Student and his/her Challenges" took place in Kingston's Holiday Inn Waterfront Hotel and was organized by Armen Karo Student Association. The students were invited to represent the Armenian Students’ Associations of their respective universities, and each association had an opportunity to present their successes and failures of the past year. ավելինAYF to Revitalize Streets of Hollywood with 7th Annual Little Armenia Beautification Project ( 02.05.2010 )ավելին DEMONSTRATIONS IN SOUTH AMERICA ( 29.04.2010 )
Following a big waving tri-color flag the Armenian community of Buenos Aires, Argentina marched eagerly towards the Turkish ambassador`s residence, to protest against this genocidal government denial. About 1000 armenians from all generations arrived to the gates , previously shutted by a barricade, chanting powerfully together, holding signs and waving proudly armenian flags. ավելինԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՒ» ( 27.04.2010 )
Երեւան (Երկիր) - Պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել իր արժանապատվությունը ոտնահարող հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացից. ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից առաջ Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ավելինՏԱՍԸ ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻՆ ( 27.04.2010 )
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. (Ասպարեզ)- Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կազմակերպութեամբ, Շաբաթ, 24 Ապրիլի երեկոյեան ժամը 4ին, աւելի քան տասը հազար հայորդիներ հաւաքուեցան Լոս Անճելըսի մէջ թրքական հիւպատոսարանին առջեւ իրենց բողոքը արտայայտելու համար թրքական ուրացման քաղաքականութեան դէմ եւ պահանջելով, որ թուրք կառավարութիւնը ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը: Ցոյցի մասնակիցներու մեծ թիւի ճնշումին տակ, առաջին անգամ ըլլալով, Լոս Անճելըսի ոստիկանութիւնը համաձայն գտնուեցաւ փակելու Ուիլշըր պողոտան, որ քաղաքի ամէնէն բանուկ փողոցներէն մէկն է: Ցոյցի մասնակիցները ցուցատախտակներով եւ վանկարկուող լօզունգներով արդարութիւն եւ հատուցում կը պահանջէին թրքական կառավարութենէն: ավելին
|
Մեր մասին
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Բլոգ
Մամուլը մեր մասին
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Armenian Youth Federation © 2010. All rights reserved. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||