• հայ. eng դասական ուղղ.
    • Հայ երիտասարդաց միություն
    •  
      Գլխավոր   |   F.A.Q.   |   Կայքի քարտեզ
  • Նորություններ Մեր մասին Տպագրություն Audio Video
    Audio
    Video
    Դեպքեր ու դեմքեր Հղումներ
    ՀՅԴ Ուսանողական Միություններ
    ՀՅԴ Երիտասարդական Միությունները
    ՀՅԴ մամուլ
    Վեբ բլոգեր
    ՀՅԴ Պատանեկան Միություններ
    Բլոգ ՄՏՔԵՐ... Էլ-փոստերի ցուցակ Կապ Մամուլը մեր մասին

    Քվեարկություն
    Ձեր կարծիքով համալսարաններում մագիստրատուրայի և ասպերանանտուրայի տեղերի նվազեցումը.

     Օգուտ է գիտությանը
     Վնաս է գիտությանը
     Բանակին է օգուտ
     Տեսակետ չունեմ
    Գնալ


    Տեսանյութ
    Գյումրու ճամբարի լուսաբանումը տեղական` «Ցայգ» հեռուստաալիքի կողմից
    Գյումրու ճամբարի...

    05 August, 2010
    F.A.Q.
    1.  Ինչ է Հ.Յ.Դ Երիտասարդականը:
    2.  Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդականի նպատակները:
    3.  Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդականի համահայկական բանակումների նպատակները:
    4.  Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական միությունների պաշտոնաթերթերը:
    5.  Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական միությունների կայքէջերը:
    6.  Քանի անդամ ունի Հ.Յ.Դ. Երիտասարդականը:
    7.  Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին հարաբերական աշխատանքները:
    1. Ինչ է Հ.Յ.Դ Երիտասարդականը:

    Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ.Դ. Երիտասարդական միությունները գործում են ապակենտրոն սկզբունքով: Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Ճշգրտորեն նշել թէ երբ է հիմնադրուել Հ.Յ.Դ. Երիտասարդականը հնարավոր չէ պարզ այն պատճառով, որ Հ.Յ.Դ. հիմնադրության առաջին շրջանում հիմնականում երիտասարդությունն է ներգրաված եղել Դաշնակցության ընդհանուր գործի մեջ: Այդուամենայնիվ, առաջին անգամ 1929 թվականին գումարված ԺԱ Ընդհանուր ժողովում է պաշտոնապես առաջադրվել երիտասարդական և պատանեկան միություն ստեղեծելու պահանջը:

    2. Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդականի նպատակները:

    Հ.Յ.Դ. Երիտասարդականի նպատակներն են.

    1.Հայ երիտասարդության քաղաքականացում:

    2.Պայքար Հայ Դատ-ի արդարացի լուծման ուղղութեամբ:

    3.Ընկերվարության և ժողովրդավարության արժեքների տարածում երիտասարդության շրջանակներում:

    4.Մասնակցություն անարդարության դեմ պայքարի և ձգտում հաստատելու հասարակական արդարություն:

    5.Զորակցություն մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքներին:

    6.Մասնակցություն քաղաքացիական հասարակության ստեղծման գործընթացին:

    7.Պայքար բոլոր տեսակի խտրականությունների դեմ:

    8.Մասնակցություն արդարութեան ձգտող միջազգային շարժումներին եւ համագործակցություն միջազգային առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների հետ:

    9.Մասնակցություն հայկական ինքնության պահպանման աշխատանքներին Սփյուռքում:

    10.Հայ ժողովրդի շահերին ամենուրեք ծառայելու գիտակցության և հանձնառության ստեղծում երիտասարդության մեջ:

    3. Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդականի համահայկական բանակումների նպատակները:

    Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական բանակումների նպատակն է համախմբել առաւելագույն թվով դաշնակցական երիտասարդներ և կենդանի շփումով հնարավորություն տալ նրանց ստեղծելու դաշնակցական ընդհանուր մտածելակերպ: Համահայկական առաջին բանակումը տեղի է ունեցել 1983 թուականին` Հունաստանում, այնուհետև 1984-ին` Ֆրանսիայում, 1986-ին` Կիպրոսում, 1992-ին` Բուլղարիայում: Հայաստանի անկախությունից հետո որոշվեց համահայկական բանակումները կազմակերպել երկու տարին մէկ անգամ` Հայաստանում: Առ այդ Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական 5-րդ բանակումը տեղի ունեցաւ1997-ին` Սևանում, այնուհետև 1999-ին` Արցախում, 2001-ին` Բյուրականում: Վերջին` Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական 8-րդ բանակումը տեղի ունեցավ 2003 թվականի Օգոստոսին, Կարմրաքարում (Սյունիքի մարզ, Կապան):

    4. Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական միությունների պաշտոնաթերթերը:

    Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների պաշտոնաթերթերն են.

    Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միություն` "Ռազմիկ":

    Հ.Յ.Դ. Զավարյան Ուսանողական Միություն` "Զաւարեանական էջ"՚, (Լիբանան)

    Հ.Յ.Դ.Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական Միություն` "ՙՀայդուկ":

    Հ.Յ.Դ. Արևելյան Ամերիկայի Երիտասարդական Միություն` "Հոգի":

    Հ.Յ.Դ. Ռոստոմ Երիտասարդական Միություն` "Խաչմերուկ", (Իրան):

    Հ.Յ.Դ. Ռուբեն Երիտասարդական միություն` "Դեպի երկիր", (Իրան):

    Հ.Յ.Դ. Կանադայի Երիտասարդական Միություն` "Արծիվ":

    5. Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական միությունների կայքէջերը:

    Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների կայքէջերն են.

    ARF Shant Student Association - Western USA- www.arfshant.org

    AYF - Western USA- www.ayfwest.org

    AYF - Eastern USA - www.ayf.org

    AYF - Canada - www.arfyoc.org

    AYF - Greece- http://virtuals.compulink.gr/armen-yth

    AYF - Lebanon - www.lemagan.com

    AYF - Argentina - www.uja.com.ar

    AYF - France - www.norseround.org

    6. Քանի անդամ ունի Հ.Յ.Դ. Երիտասարդականը:
    Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ Հայաստանում և արտերկրի 17 երկրներում:
    7. Որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին հարաբերական աշխատանքները:

    Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին հարաբերությունների նպատակն է երիտասարդական միությունների անդամներին տալ քաղաքական-հարաբերական բնագավառում փորձառություն ձեռք բերելու հնարավորություն և Հայ Դատը ծանոթացնել օտարազգի ապագա ղեկավարներին: Հ.Յ.Դ. Երիտասարդականը լիիրավ անդամն է Երիտասարդ Ընկերվարականների Միջազգային Միության (International Union of Socialist Youth), որը Ընկերվար-Միջազգայնականի երիտասարդական կազմակերպությունն է: Հ.Յ.Դ. Երիտասարդականը անդամակցում է նաև Եվրոհամայնքի Երիտասարդ Ընկերվարականների Կազմակերպության (European Community Organization of Socialist Youth), Միջազգային Ֆալկոն Շարժում-Դաստիարակչական Ընկերվարական Միջազգայնական (International Falcon Movement-Socialist Educational International), և Արևելաեվրոպական Ընկերվար-Ժողովրդավարական Երիտասարդական Ֆորում (East European Social Democratic Youth Forum) կազմակերպություններին:

    Մեր մասին
     

    Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր:

    Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ:

    ավելին
    Բլոգ
     
    • ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

      ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

    •  
    • ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

      ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

    •  
    • ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ

      ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ

    •  
    • ավելին
    Մամուլը մեր մասին
     

    «Բազեն» 90 տոկոսով կլինի

    ՀՅԴ երիտասարդները հայտարարության տեքստը հանձնել են ԵԱՀԿ ներկայացուցչին

    ՀՅԴ, ԲՀԿ և ՍԴՀԿ երիտասարդները և հայ–թուրքական գործընթացը

    Կայացավ հերթական ջահերով երթը

    Ջահերով երթն ու հանրահավաքը մեկնարկել են

    Ցույց Սիդնեյում Թուրքիայի հյուպատոսարանի առջև

    Նորություններ   |   Մեր մասին   |   Տպագրություն   |   Audio Video   |   Դեպքեր ու դեմքեր   |   Հղումներ   |   Բլոգ   |   ՄՏՔԵՐ...   |   Էլ-փոստերի ցուցակ   |   Կապ   |   Մամուլը մեր մասին
    Armenian Youth Federation © 2010. All rights reserved.