|
Քվեարկություն
Տեսանյութ
|
Բլոգ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Հուլիսի 23-ին Դիլիջանում մեկնարկեցին ՀՅԴ Հայաստանի Պատանեկան Միության ամենամյա միջմարզային բանակումները: Այս տարվա բանակումների ընդհանուր բնաբանն է` «Ճանաչենք մեր Հայրենիքը»: Այդ նպատակով էլ բանակումնի մասնակիցները բաժանված են երեք ճակատների` «Ջավախք», «Արցախ» եւ «Արեւմտյան Հայաստան», որոնք էլ հենց այդ շրջանների վերաբերյալ նյութ են պատրաստում եւ ներկայացնում մյուս խմբերին: Բացի այս, ծրագրում ներառված են նաեւ` դասախոսություն-քննարկումներ, մտային եւ մարզական խաղեր, ճանաչողական եւ հետախուզական արշավներ, առաջին բուժօգնության դասընթացներ, խարույկահանդես, երգի ուսուցում: Առաջին բանակումնին մասնակցեցին պատանիներ Երեւանի, Շիրակի եւ Արմավիրի մարզերից: Առջեւում դեռ կա երեք բանակում:Մեկնաբանություններ
Vardan
14.08.2010
Վարդան
14.08.2010
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար(*)
|
Մեր մասին
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Բլոգ
Մամուլը մեր մասին
|
| Armenian Youth Federation © 2010. All rights reserved. | ||