• հայ. eng դասական ուղղ.
    • Հայ երիտասարդաց միություն
    •  
      Գլխավոր   |   F.A.Q.   |   Կայքի քարտեզ
  • Նորություններ Մեր մասին Տպագրություն Audio Video
    Audio
    Video
    Դեպքեր ու դեմքեր Հղումներ
    ՀՅԴ Ուսանողական Միություններ
    ՀՅԴ Երիտասարդական Միությունները
    ՀՅԴ մամուլ
    Վեբ բլոգեր
    ՀՅԴ Պատանեկան Միություններ
    Բլոգ ՄՏՔԵՐ... Էլ-փոստերի ցուցակ Կապ Մամուլը մեր մասին

    Քվեարկություն
    Ձեր կարծիքով համալսարաններում մագիստրատուրայի և ասպերանանտուրայի տեղերի նվազեցումը.

     Օգուտ է գիտությանը
     Վնաս է գիտությանը
     Բանակին է օգուտ
     Տեսակետ չունեմ
    Գնալ


    Տեսանյութ
    Գյումրու ճամբարի լուսաբանումը տեղական` «Ցայգ» հեռուստաալիքի կողմից
    Գյումրու ճամբարի...

    05 August, 2010
    Բլոգ

    ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ


    ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

    Սույն թվականի օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տեւեց հինգ օր: Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաեւ Երեւանից:  Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի:

    Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման»,«Հայդուկ», «Բեկոր» եւ այլն:

    ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ


    ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ օգոստոսի 20-22-ը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ուսանողական միությունների 4 անդամներ մասնակցեցին Կոնրադ Ադենաուեր, Ալֆրեդ Մոզեր, Էդուարդո Ֆրե հիմնադրամների և Նիդերլանդների Ազատական կուսակցության կողմից կազմակերպված դասընթացին, որի խորագիրն էր «Հայաստանյան առաջնորդության ակադեմիա»:

    Դասընթացին մասնակցում էին Հայաստանում գործող կուսակցություններից ութի երիտասարդական միութիւնները` յուրաքանչյուրը 4 հոգանոց պատվիրակությամբ:

    ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ


    ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ

    Ս.թ. օգոստոսի 13-18-ը Դիլիջանում տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 10-րդ բանակումը ` «Արդարությունն է մեր ուժն ու հավատամքը» խորագրի ներքո: Բնության գրկում 5 օրերի ընթացքում ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի շուրջ 100 ուսանողներ մասնակցեցին բանավեճերի ու դասախոսությունների, մարզական խաղերի ու արշավների:Հագեցած օրը ամփոփվում էր խարույկահանդեսի ժամանակ, որն ուղեկցվում էր հեղափոխական երգերով ու հումորային համարներով:

    ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ


    ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ

    Կլենտէյլի ՀՅԴ «Շանթ» Եւ «Զաւարեան» Պատանեկան Միութիւնները ՀՅԴ «Շանթ» եւ «Զաւարեան» պատանեկան միութիւնները Կլենտէյլի մէջ գործօն եղած են անցնող 30 տարիներուն:

    Իբրեւ մէկ մասը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի երիտասարդական կազմակերպութեան, անոնց առաքելութիւնն է հայ երիտասարդ սերունդին մէջ սերմանել հայրենասիրութեան եւ ազգային ինքնութեան զգացումը:

    Երիտասարդական այլ մասնաճիւղերու նման, «Շանթ»ի եւ «Զաւարեան»ի անդամները կ՛ունենան շաբաթական հանդիպումներ՝ դաստիարակչական ծրագիրներու հետեւելու, քաղաքական արշաւներուն մասնակցելու, բանակումներ կազմակերպելու եւ ընկերային ձեռնարկներու ներկայ գտնուելու համար, միշտ ի մտի ունենալով բարոյապէս ուժեղ եւ հայրենասիրական հոգի մը ունենալու կարեւորութիւնը:

    ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ


    ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

    Ինչպես ամեն տարի, այս տարի եւս կազմակերպվեցին ՀՅԴ Հայաստանի Պատանեկան Միության ամենամյա միջմարզային բանակումներ:

    Բանակումները տեղի ունեցան Դիլիջանում, հուլիսի 23-ից օգոստոսի13-ը: Այդ ժամանակահատվածում կազմակերպվեց 4 բանակում, որոնց ընդհանուր առմամաբ մասնակցեց շուրջ 600 պատանի Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից:

    Յուրաքանչյուր բանակումի տեւողությունը 5 օր էր: Այս տարվա բանակումների ընդհանուր բնաբանն էր` «Ճանաչենք մեր Հայրենիքը»:

    ՀՅԴ ԳԱՆԱՏԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ “ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ 2010” ԾՐԱԳԻՐԸ ՅԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ ՊՍԱԿՈՒԵՑԱՒ


    ՀՅԴ ԳԱՆԱՏԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ “ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ 2010” ԾՐԱԳԻՐԸ ՅԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ ՊՍԱԿՈՒԵՑԱՒ

    ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան «Հայաստանագնացութիւն 2010» ծրագիրը՝ յաջողութեամբ պսակուեցաւ Յուլիս 16 2010-ը նշանակալից եւ անմոռանալի օր էր ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան համար:

    Հոկտեմբեր 2009-էն սկսեալ, ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան Ընդհանուր Վարիչ Մարմնի, Վարիչ կազմերուն եւ մասնաճիւղերուն կազմակերպչական եւ դրամահաւաքի հետեւողական աշխատանքին որպէս արդիւնք՝ Օնթարիոյի եւ Քեպէգի մասնաճիւղերէն 14-16 տարեկան 46 պատանիներ, իրենց վարիչներուն հետ կը մեկնէին Հայաստան եւ Արցախ:

    ՃԱՄԲԱՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


    ՃԱՄԲԱՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը տեղեկացնում է, որ Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական Միության Գյումրիում կազմակերպած պատանեկան ճամբարը շարունակվում է:

    Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրված են երգի ուսուցման, համակարգչի, անգլերենի, ինչպես նաև Հայոց պատմության դասընթացներ: Անցկացվում են մտային խաղեր, մարզանք, մրցույթներ և այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր:

    ՃԱՄԲԱՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ


    ՃԱՄԲԱՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը տեղեկացնում է, որ Հ.Յ.Դ. Լիբանանի և Հայաստանի Երիտասարդական Միությունների համատեղ ջանքերով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 4-ից մեկնարկեց պատանեկան ճամբար, որին մասնակցում են 100-ից ավելի պատանիներ:

    Ճամբարը կտևի 15 օր և կավարտվի ս.թ. օգոստոսի 19-ին:

    ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ


    ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ

    Հուլիսի 23-ին Դիլիջանում մեկնարկեցին ՀՅԴ Հայաստանի Պատանեկան Միության ամենամյա միջմարզային բանակումները:

    Այս տարվա բանակումների ընդհանուր բնաբանն է` «Ճանաչենք մեր Հայրենիքը»:

    Այդ նպատակով էլ բանակումնի մասնակիցները բաժանված են երեք ճակատների` «Ջավախք», «Արցախ» եւ «Արեւմտյան Հայաստան», որոնք էլ հենց այդ շրջանների վերաբերյալ նյութ են պատրաստում եւ ներկայացնում մյուս խմբերին:

    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Հուլիս 16 2010-ը՝ նշանակալից օր է ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միության համար։ 47 պատանիներ ընկերակցությամբ ԸՎՄ-ի եւ Վարիչ Կազմի անդամներուն կը մեկնին Հայաստան եւ Արցախ, ծանոթանալու եւ հաղորդվելու հայրենիքի սրբազան հողին ու հարստանալու հայ ժողովուրդի պատմությունը կերտած ու խորհրդանշող մշակութային եւ ազգային հարստությամբ։

    Խանդավառությունը մեծ է պատանիներուն, որոնք ամիսներ շարունակ անհամբեր կը սպասեն նշանակալից այդ վայրկյանին, երբ օդանավը էջք պիտի կատարէ Զվարթնոց օդակայան եւ իրենք՝ Արարատի հովանիին ներքև հաղթական բանակի մը պես, ընկեր-ընկերուհիներով պիտի տողանցեն մայր հողին վրա։

    ՃԱՄԲԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


    ՃԱՄԲԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը տեղեկացնում է, որ Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական Միության 11 անդամներ հուլիսի 11-ին ժամանել են Հայաստան: Խումբը ինչպես նախորդ տարիները այս տարի ևս կազմակերպելու է ճամբար Գյումրիում 120 պատանիների համար:

    Ճամբարը կտևի 4 շաբաթ: Ծրագրում նախատեսվում է երգի ուսուցում, համակարգչի, անգլերենի, ինչպես նաև Հայոց պատմության դասընթացներ: Կլինեն մտային խաղեր, մարզանք, մրցույթներ և այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր:

    Ճամբարի ամբողջ ընթացքին կարող եք հետևել`

    www.ayfyouthcorps.org

     

     

    ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԹՈՂՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՐԵՒԷ ՍՏՈՐ ԿԱՄ ՍԱԴՐԻՉ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ


    ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԹՈՂՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՐԵՒԷ ՍՏՈՐ ԿԱՄ ՍԱԴՐԻՉ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ

    Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:

    Այսօր երիտասարդները ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին հանձնեցին բողոքի հայտարարություն:

    ՀՅԴ ԿԱՆԱԴԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ


    Հուլիս 16, 2010-ին, ՀՅԴ Կանադայի պատանեկան միության Ընդհանուր Վարիչ Մարմինի կազմակերպությամբ, Օնաթրիոյի եւ Քեպեքի մասնաճյուղերի 14-16 տարեկան 47 միութենականներ, Վարիչ կազմը եւ ԸՎՄ-ի ներկայացուցիչները պիտի մեկնին Հայաստան եւ Արցախ, ծանոթանալու հայրենիքին ու հայ ժողովուրդի մշակութային հարստությանը եւ հայրենի հողին վրա ապրող իրենց տարեկից պատանիներուն հետ պիտի բաժնեն անմոռանալի եւ հիշատակելի պահեր։

    ԱՎԱՏՐՎԵՑ «ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ


    ԱՎԱՏՐՎԵՑ «ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ «Ալֆրեդ Մոզեր» հիմնադրամի և ՀՅԴ Երիտասարդականի համագործակցությամբ 2010 թուականի Հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ դասընթաց «Քարոզարշավ և հաղորդակցության հմտություններ» թեմայով, որին մասնակցեցին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների 30 ամդամներ:

    «Ալֆրեդ Մոզեր» հոլանդական հիմնադրամը ստեղծվել է 1990թ.-ին: Այն միջազգային հիմնադրամ է, որի նպատակն է ընկերվար-ժողովրդավարական արժեքների պահպանումն ու տարածումը դասընթացների և սեմինարների միջոցով՝ Բալկանյան, Կովկասյան և Արևելյան Եվրոպայի երկրներում:

    «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿԻՐ» ԹԻՎ 5


    ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի հունիսի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ «Երկիր» օրաթերթում լույս է տեսել «Երիտասարդ Երկիր» թիվ 5 հավելվածը, որը պատրաստել է Բյուրոյի Երիտասարդական գրասենյակին կից «Թերթ»-ի հանձնախումբը:

    Այս համարում կարող եք կարդալ.

    «ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


    «ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

    Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ «Ալֆրեդ Մոզեր» հիմնադրամի և ՀՅԴ Երիտասարդականի համագործակցությամբ 2010 թուականի Հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի կունենա դասընթաց «Քարոզարշավ և հաղորդակցության հմտություններ» թեմայով, որին կմասնակցեն ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների 30 անդամներ:

    Դասընթացը վարելու նպատակով Երեւան են ժամանելու “Ալֆրեդ Մոզեր” հիմնադրամի երկու վարիչներ (trainer) ։

    «ԸՆԿԵՐ ՄՀԵՐ ՋՈՒԼՀԱՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻ» ՄՐՑԱՆԱԿ


    «ԸՆԿԵՐ ՄՀԵՐ ՋՈՒԼՀԱՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻ» ՄՐՑԱՆԱԿ

    ՀՅԴ Գանատայի պատանեկան միութեան Ընդհանուր վարիչ մարմինը հաստատած է ամենամեայ «Ընկեր Մհեր Ջուլհաճեանի Յիշատակի» մրցանակը, որ կը շնորհուի Մոնթրէալի Ս. Յակոբ Ազգ. վարժարանի եւ Թորոնթոյի ՀՕՄ-ի Ամենօրեայ վարժարանի աւարտական կարգի դասարանէն պատանիի մը՝ որ ապահովուած է հայերէնի եւ հայոց պատմութեան բարձրագոյն նիշը:

    Այս մրցանակին նպատակն է քաջալերել հայերէն լեզուի իմացութիւնն ու անոր զարգացումն ու պահպանումը հայ աշակերտին մօտ, ինչպէս նաեւ գնահատել մայրենիին նկատմամբ աշակերտին սէրն ու գուրգուրանքը եւ ուսումնական տարեշրջանին զայն լաւապէս իւրացնելու ճիգն ու աշխատանքը:

    Հ.Յ.Դ. ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ
    «ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ»
    9-16. Հուլիս.2010., Հայաստան-Արցախ


    Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ Ը.Ե.Մ.Մ.-Ի ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ


    Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ  Ը.Ե.Մ.Մ.-Ի ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ  ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թուականի Հունիսի 1-4-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցավ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության Սեւծովյան տարածաշրջանի համագործակցության հերթական ժողովը` «Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները» թեմայով։

    Ժողովին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցում էր երկու հոգանոց պատվիրակությամբ՝ Անահիտ Հարությունյան («Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միություն) և Նժդեհ Երանյան (Հայաստանի Երիտասարդական Միություն):

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ


    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

    28-29 Մայիս 2010ին, Սուրիոյ Երիտասարդական Գրասենեակին կազմակերպութեամբ, Քեսապի մէջ տեղի ունեցաւ Քաղաքական Բ. սեմինարը։

    Քաղաքական բնոյթի այս սեմինարները կը ծառայեն երիտասարդութեան քաղաքական պատրաստուածութեան եւ գաղափարական դաստիարակութեան։ Այնտեղ աւելի մեծ տարածութիւն կը տրամադրուի քաղաքագիտական գիտելիքներու ու քաղաքական տեղեկատուութեան փոխանցման։

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՈՒ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՒ ԵՐԵԿՈՅ


    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՈՒ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՒ ԵՐԵԿՈՅ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի քարոզչական յանձնախումբին, Հայաստանի անկախութեան 92-րդ տարեդարձին առիթով ուրբաթ, 21 մայիսի երեկոյեան ժամը 8։00-ին «Զաւարեան - Պօղոս Արիս» դաշտին վրայ տեղի ունեցաւ ժողովրդային ու յեղափոխական երգերու երեկոյ՝ մեկնաբանութեամբ Ներսիկ Իսպիրեանի։

    «Յ. ՊՕՂՈՍԵԱՆ» ԹԱՏԵՐԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ


    «Յ. ՊՕՂՈՍԵԱՆ» ԹԱՏԵՐԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի քարոզչական յանձնախումբին, հինգշաբթի, 27 մայիս 2010-ին, երեկոյեան ժամը 8։00-ին, «Յովհաննէս Պօղոսեան» թատերասրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 92-ամեակին նուիրուած հանդիսութիւն՝ ներկայութեամբ պատկան մարմիններու ներկայացուցիչներու, երիտասարդներու ու պատանիներու։

    ՊԱՏԱՆԵԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՆ Ա. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆԸ


    ՊԱՏԱՆԵԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՆ Ա. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 92-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆԸ

    Շաբաթ, 29 Մայիս 2010-ին, ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան «Վիգէն Զաքարեան» եւ «Րաֆֆի» կրտսեր մասնաճիւղերու անդամ պատանիները մասնակցեցան Մայիս 28-ի Հայաստանի Հանրապետութեան Ա. Անկախութեան տօնակատարութեանը:

    Հարկ է յիշել որ պատանիները մասնակցած էին ՀՅԴ ԳՊՄ Ընդհանուր Վարիչ Մարմնի կազմակերպած Սեմինարին՝ Ապրիլ 9-10-11, Քինքօրայի մէջ, որուն ընթացքին տեղի ունեցաւ Գանատայի տարածքին գտնուող բոլոր պատանեկան մասնաճիւղերու միջեւ ազգային-յեղափոխական երգերու մրցում:

    ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՆ Է


    ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՆ Է

    ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ խոսքը մայիսի 27-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի բացման արարողության ժամանակ:

    Հարգելի՜ հյուրեր եւ սիրելի՜ ընկերներ, Ուշացումով ենք այս կենտրոնատեղիի բացումը կատարում, որովհետեւ օրվա անհրաժեշտությունները պարտավորեցրին մեզ կենտրոնանալու այլ` արտաքին քաղաքական հարցերի վրա:

    Սակայն երիտասարդությունը մեր հասարակության ամենակարեւոր շերտն է: Երիտասարդությունը Դաշնակցության հույսն է, որովհետեւ երիտասարդությունը մաքուր է, բյուրեղ է, անմեղ է ու համարձակ է, սկզբունքային է: Երիտասարդության համար կարելիություններ ստեղծել՝ նշանակում է նրանց հնարավորություն տալ կազմակերպվելու, ինքնակազմակերպվելու, ինքնաղեկավարվելու: Սա Դաշնակցության կարեւորագույն գործերից մեկն է: Սակայն, կրկնում եմ, ձեզ հայտնի պատճառներով ուշացանք: Ուշացանք, բայց, ինչպես ասում են` լավ է ուշ, քան` երբեք: Օրվա անհրաժեշտությունները այսօր էլ դեռ կան:

    ԲԱՑՎԵՑ ՀՅԴ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ


    ԲԱՑՎԵՑ ՀՅԴ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

    Երեւան (Երկիր) - Մայիսի 27-ին Երեւանում` Գյուլբենկյան 38 հասցեում, բացվեց ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնը:

    «Այս տունը երիտասարդության համար է, այս տունը պետք է ստեղծի այն միջավայրը, որտեղ հայ երիտասարդը, առավել եւս, այսօրվա համաշխարհային, ներպետական եւ ներազգային մարտահրավերները նկատի ունենալով, իր նպաստը կբերի մեր երկիրը ճիշտ ընթացքի մեջ դնելու գործին: Այն երիտասարդը, որ իր գիտակցված ու ակտիվ մասնակցությամբ կարող է ազդել ազգային գործընթացների վրա եւ ցանկություն ունի աջակցել մեզ այդ գործում` այստեղ կկարողանա գտնել իր նմաններին, շփվել նրանց հետ եւ առաջ տանել այն մեծ նպատակը, որ բոլորինս է:
    Սա բոլոր այդպիսի հայորդիների տունն է` անկախ նրանից, թե ով քաղաքական ինչպիսի նկատառումներ ունի եւ որ դաշտում է գտնվում, բոլոր երիտասարդների գալուստը ողջունում ենք. նրանք սպասված են այստեղ»,- շենքի բացման արարողության ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

    «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿԻՐ» ԹԻՎ 4


    ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի մայիսի 20-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ “Երկիր” օրաթերթում լույս է տեսել “Երիտասարդ Երկիր” թիվ 4 հավելվածը, որը պատրաստել է Բյուրոյի Երիտասարդական գրասենյակին կից “Թերթ”-ի հանձնախմբը:

    Այս համարում կարող եք կարդալ.

    ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ


    ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ

    Ս.թ. մարտի 31-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին արձանագրային նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող ուսումնական և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում օտար լեզուներով կրթություն և ուսուցում իրականացնել:

    Ողջունելով ՀՀ-ում կրթության որակը բարձրացնելու' Կառավարության պատրաստակամությունը' մենք կարծում ենք, որ այն չպետք է իրականացվի հայերենի հաշվին: Օտար լեզվով կրթության թույլտվությունը կառավարության կողմից հանգեցնելու է օտարամտածողության և օտարամոլության պետական մակարդակով խրախուսմանը և ոչ հավասար պայմաններ է ստեղծելու հայերենի համար:

    ՃԱՆԱՉԵԼԻՍ ԱՎԵԼԻ ՈՒԺԳԻՆ ԵՆ ՍԻՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ


    ՃԱՆԱՉԵԼԻՍ ԱՎԵԼԻ ՈՒԺԳԻՆ ԵՆ ՍԻՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

    Երեւան (Երկիր)-Մինչեւ հայրենիքը տեսնելը, հայրենի բնությանը հաղորդակցվելը հայրենասիրությունը վերացական գաղափար է: Բայց տեսնել ու ճանաչելուց հետո այդ հայրենասիրությունը, բացի ոգուց, նաեւ միս ու արյուն է սատանում:

    Հենց վերացականից իրողության գիտակցմանը անցնելու համար էլ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունը մայիսի 8-9-ը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ: Առիթը Շուշիի ազատագրման տարեդարձն էր: Նպատակը` երիտասարդներին հայրենիքի հետ ավելի ամուր կապերով կապելը: Մայիսի 8-ի կեսօրին երիտասարդներն արդեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում էին, եւ սկսվեց առաջին ծանոթությունը Արցախ աշխարհի հետ:

    «ԶԱՎԱՐՅԱՆ REVIEW»


    «ԶԱՎԱՐՅԱՆ REVIEW»

    ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ հրատրակվել է  «Զավարյան Review»-ի 2010 թվականի թիվ 2 համարը, որը նվիրված է Հայ Դատին և հրատարակվել է Հայոց Մեծ Եղեռնի 95ամյակի առիթով:

    Մանրամասնություններին ծանոթանալու համար կարող եք այցելել`

    http://www.zavarian.org/review/index.html

    ARMENIAN YOUTH REVITALIZE STREETS OF HOLLYWOOD IN ANNUAL BEAUTIFICATION PROJECT


    ARMENIAN YOUTH REVITALIZE STREETS OF HOLLYWOOD IN ANNUAL BEAUTIFICATION PROJECT

    HOLLYWOOD, CA—For the seventh consecutive year running, the Armenian Youth Federation rallied community youth from across California for a massive one-day effort to beautify the streets of Little Armenia.

    The Little Armenia Beatification Project attracted more than 200 volunteers, who crowded the courtyard of the Rose and Alex Pilibos Highschool on Sunday morning to take part in the project.

    The event, organized by the AYF’s Hollywood “Musa Dagh” Chapter, was put together in conjunction with Councilmember Eric Garcetti’s office to help revitalize the streets of this densely populated district of East Los Angeles.

    SECOND CANADIAN ARMENIAN STUDENTS' CONVENTION


    SECOND CANADIAN ARMENIAN STUDENTS' CONVENTION

    Kingston - On Sunday, May 2nd, 2010, 40 students from universities across Canada gathered in Kingston, Ontario, for the second annual Canadian Armenian Students' Convention.

    The convention titled, the "Canadian Armenian Student and his/her Challenges" took place in Kingston's Holiday Inn Waterfront Hotel and was organized by Armen Karo Student Association.

    The students were invited to represent the Armenian Students’ Associations of their respective universities, and each association had an opportunity to present their successes and failures of the past year.

    AYF to Revitalize Streets of Hollywood with 7th Annual Little Armenia Beautification Project


    DEMONSTRATIONS IN SOUTH AMERICA


    DEMONSTRATIONS IN SOUTH AMERICA

    Following a big waving tri-color flag the Armenian community of Buenos Aires, Argentina marched eagerly towards the Turkish ambassador`s residence, to protest against this genocidal government denial.

    About 1000 armenians from all generations arrived to the gates , previously shutted by a barricade, chanting powerfully together, holding signs and waving proudly armenian flags.

    ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՒ»


    ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՒ»

    Երեւան (Երկիր) - Պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել իր արժանապատվությունը ոտնահարող հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացից. ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից առաջ Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

    ՏԱՍԸ ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻՆ


    ՏԱՍԸ ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻՆ

    ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. (Ասպարեզ)- Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կազմակերպութեամբ, Շաբաթ, 24 Ապրիլի երեկոյեան ժամը 4ին, աւելի քան տասը հազար հայորդիներ հաւաքուեցան Լոս Անճելըսի մէջ թրքական հիւպատոսարանին առջեւ իրենց բողոքը արտայայտելու համար թրքական ուրացման քաղաքականութեան դէմ եւ պահանջելով, որ թուրք կառավարութիւնը ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը:

    Ցոյցի մասնակիցներու մեծ թիւի ճնշումին տակ, առաջին անգամ ըլլալով, Լոս Անճելըսի ոստիկանութիւնը համաձայն գտնուեցաւ փակելու Ուիլշըր պողոտան, որ քաղաքի ամէնէն բանուկ փողոցներէն մէկն է:

    Ցոյցի մասնակիցները ցուցատախտակներով եւ վանկարկուող լօզունգներով արդարութիւն եւ հատուցում կը պահանջէին թրքական կառավարութենէն:

    FROM THE WHITE HOUSE TO THE TURKISH EMBASSY, ARMENIAN AMERICANS
    PROTEST GENOCIDE DENIAL


    FROM THE WHITE HOUSE TO THE TURKISH EMBASSY, ARMENIAN AMERICANS PROTEST GENOCIDE DENIAL

    WASHINGTON, DC - Armenian Americans from throughout the Greater Washington DC area struck a blow to Armenian Genocide denial this week with protests at the White House and Turkish Embassy calling for proper U.S. and Turkish Government recognition of the murder of 1.5 million Armenians from 1915-1923 as 'genocide,' reported the Armenian Youth Federation (AYF) Washington "Ani" Chapter.

    From Friday, April 23rd through Saturday, April 24th, the worldwide commemoration day of the Armenian Genocide, the AYF Washington Ani Chapter led a 24-hour vigil in front of the White House, urging President Obama to honor his campaign pledge to recognize the Armenian Genocide. The effort began with a press conference which included the participation of Africa Action Campaigns Director Briggs Bomba, AYF Ani Chapter representative Shogheeg Apkarian, ANCA Eastern Region Director Garo Manjikian, and ANCA Executive Director Aram Hamparian.

    CANADIAN ARMENIAN YOUTH MARCHING TO OTTAWA FOR JUSTICE


    CANADIAN ARMENIAN YOUTH MARCHING TO OTTAWA FOR JUSTICE

    Ninety-Five Youth March from Montreal to Ottawa in Commemoration of the 95th Anniversary of the Armenian Genocide.

     In commemoration of the 95th Anniversary of the Armenian Genocide on April 24th, ninety-five Canadian Armenian youth from Quebec and Ontario are marching from downtown Montreal's Phillips Square, to the Parliament of Canada in Ottawa to raise awareness for this crime against humanity.

    ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ


    ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

    Երեւան (Երկիր) - Ապրիլի 18-ին Սիդնեյում ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական Միությունը բողոքի ցույց էր կազմակերպել ընդդեմ Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը ուրանալու քաղաքականության:

    Ցուցարարները պարզել էին «1915. այլեւս երբեք», «Թուրքիան մեղավոր է», «Թուրքիան պետք է պատասխան տա», «Մենք արդարություն ենք պահանջում» եւ «Ցեղասպանությունը փաստ է» կարգախոսներով պաստառներ:

    «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿԻՐ» ԹԻՎ 3


    ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի Ապրիլի 20-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ “Երկիր” օրաթերթում լույս է տեսել “Երիտասարդ Երկիր” թիվ 3 հավելվածը, որը պատրաստել է Բյուրոյի Երիտասարդական գրասենյակին կից “Թերթ”-ի հանձնախումբը:

    Այս համարում կարող եք կարդալ.

    ԱՒԵԼԻ ՔԱՆ 500 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԻՐԵՆՑ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՈՒՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԻՆ ԴԵՄ


    ԱՒԵԼԻ ՔԱՆ 500 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԻՐԵՆՑ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՈՒՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԻՆ ԴԵՄ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի եւ ՀՅԴ ԶՈՄ-ի, երէկ առաւօտեան «Մովենփիք» պանդոկին առջեւ աւելի քան 500 հայ երիտասարդներ բողոքի խաղաղ ցոյց մը կատարեցին, մինչ պանդոկին մէջ տեղի կունենար լիբանանեան-թրքական ընկերային եւ տնտեսական յարաբերութիւնները քննարկող խորհրդաժողով մը:

    Ցոյցին մասնակցող ԼԵՄ-ական, ԶՈՄ-ական եւ համակիր երիտասարդներն ու ուսանողները բողոքեցին Լիբանան - Թուրքիա տնտեսական եւ առեւտրական գործակցութեան ընդհանուր սկզբունքին դէմ, ինչպէս նաեւ դատապարտեցին այն «զուգադիպութիւնը», որ նման խորհրդաժողովներ կամ համագումարներ տեղի կունենան Հայոց ցեղասպանութեան յիշատակի ոգեկոչման թուականին նախօրեակին

    ՄՐՑԱՇԱՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


    ՄՐՑԱՇԱՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

    Ս.թ ապրիլի 12-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս. միությունը Վանաձորում կազմակերպել էր միջբուհական մտային խաղերի (brain ring) մրցաշար` նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 20 և Վանաձորի խմբի 10 –ամյակին:

    Մրցաշարին մասնակցեցին 12 թիմեր Վանաձորի 6 բուհերից և քոլեջներից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի թիմը:

    Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ


    Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի Մարտի 25-28-ը, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության* Համաշխարհային համագումարը` «Հնարավորությունների աշխարհ - միասին դա հնարավոր է» խորագրով:

    Համագումարին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցում էր չորս հոգանոց պատուիրակությամբ` Արտակ Զարգարյան (Հայաստան), Արմինե Նարինյան (Արցախ), Հովհաննես Մենսարելի (Ֆրանսիա) և Ժաքլին Չազիամպրատչամյան (Հունաստան):

    PROTEST AT TURKISH CONSULATE ANKATA's INHUMANITY TO CHILDREN


    PROTEST AT TURKISH CONSULATE ANKATA's INHUMANITY TO CHILDREN

    LOS ANGELES – A coalition of Armenian and Kurdish organizations gathered in front of the Turkish Consulate on Wednesday, March 24, to demand the release of 15 year old Berivan, a young Kurdish girl sentenced to 8 years in prison on trumped-up charges of terrorism in Turkey.

    Organized by the United Human Rights Council (UHRC), the protest brought together several Armenian and Kurdish youth organizations, including the Armenian Youth Federation, the ARF Shant Student Association, American Kurdish Information Network, and the Kurdish American Youth Organization.

    ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


    ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

    Մարտի 26-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացավ երիտասարդական խորհրդակցություն` ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հնչեցված հայտարարության առիթով...

    Նմանօրինակ հայտարարության վերաբերյալ խիստ անհամաձայնություն ցուցաբերելով' ՀՅԴ ԱԵՄ և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները հրավիրեցին Արցախի բոլոր երիտասարդական կազմակերպություններին՝ կլոր սեղանի շուրջ կարծիքների ու առաջարկների փոխանակման, ընդհանուր վերլուծության ու համատեղ ձայնով միասնաբար հանդես գալու:

    ՀՅԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ-ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ


    ՀՅԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ-ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

    ՀՅԴ Պատանեկան Տարեկան Ճամբար-Խորհրդաժողով ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Ընդհանուր վարիչ մարմնի կողմէ կազմակերպուած Ձմեռային Պատանեկան ճամբարը այս տարի սկսաւ Ուրբաթ, Փետրուար 26ի երեկոյեան:

    Ճամբարին տարբեր շրջաններէ մասնակցող պատանիները հաւաքուեցան Նորթ Հոլիվուտի եկեղեցւոյ շրջափակը, ուր իրենց պատասխանատու ընկերներուն հետ միասին հանրակառքերով մեկնեցան դէպի ՀԵԴ ճամբար: Ճամբար հասնելէ ետք պատանիները տարիքի դասաւորումով բաժնուեցան իրենց տնակներուն մէջ: Միասնաբար սրահին մէջ ընթրելէ ետք, պատանիները վերադարձան իրենց տնակները՝ պատրաստուելու յաջորդ օրուան բեղուն ծրագիրին:

    ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԼԵՆ ՀԱԱՍԻ ՀԵՏ


    ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԼԵՆ ՀԱԱՍԻ ՀԵՏ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ մարտի 27-ին Հ.Յ.Դ Գերագույն Մարմնի «Սիմոն Վրացյան» կենտրոնատեղիում տեղի ունեցավ Հ.Յ.Դ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միությունների մոտ վաթսուն անդամների հանդիպումը Սոցիալիստ Կանանց Միջազգային կազմակերպության* Ընդհանուր քարտուղար, ինչպես նաև Ընկերվար-Միջազգայնականի փոխ-նախագահ Մարլեն Հաասի հետ:

    Հանդիպմանը ներկա էին Ընկերվար-Միջազգայնականի փոխ-նախագահ Մարիա Թիթիզյանը և Հ.Յ.Դ. Երիտասարդական Գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը:

    PRESS RELEASE


    PRESS RELEASE

    Armen Karo Student Association

    Web: http://www.armenkaro.org/

    Toronto - More than 200 were in attendance at the colloquium organized by the Armenian Students’ Association at Ryerson University. The colloquium was titled “Genocide and its Aftermath: Education for Prevention” and was organized on the occasion of the 95th Anniversary of the Armenian Genocide.

    The event took place on Thursday, March 18 and materialized with the support of the Ryerson University Administration and Staff, who were determined to hold the event as a response to Ryerson University’s inadvertent participation in an event featuring Armenian Genocide denial on campus last year which was cosponsored by the Federation of Turkish Canadian Associations.

    PRESS RELEASE


    PRESS RELEASE

    Armen Karo Student Association

    Web: http://www.armenkaro.org/

    Montreal - On Tuesday March 23 2010, the United Armenian Youth Committee of Quebec commemorated the 95th anniversary of the Armenian Genocide at the John Molson School of Business building, Concordia University.

    The event was entitled “Genocide Awareness Day” and it was in memory of the victims of the Armenian, Rwandan, Darfuri, Cambodian Genocides and the Holocaust. The hall was filled with three hundred attendees making it one of the most successful Genocide-related events in Montreal.

    «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿԻՐ» ԹԻՎ 2


    ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի մարտի 20-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ “Երկիր” օրաթերթում լույս է տեսել “Երիտասարդ Երկիր” թիվ 2 հավելվածը, որը պատրաստել է Բյուրոյի Երիտասարդական գրասենյակին կից “Թերթ”-ի հանձնախմբը:

    Այս համարում կարող եք կարդալ.

    CYCLE OF GENOCIDE DISCUSSED WITH LAKEWOOD HIGH STUDENTS


    CYCLE OF GENOCIDE DISCUSSED WITH LAKEWOOD HIGH STUDENTS

    HOLLYWOOD–This past Wednesday, more than 250 sophomores and juniors at Lakewood High School took part in a special discussion on the Armenian Genocide led by the AYF and ANC. The presentation marked the second year in a row that Armenian activists have visited the school to speak with students about the horrors of genocide.

    Lakewood High History teacher, Angela Wood, extended the invitation to the AYF to organize the discussion. With the curriculum for her students already covering the Armenian Genocide, the presentation was geared more toward giving them insight into what can be done about stopping such atrocities.

    ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ


    ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

    Սույն թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Պատանեկան Միության Վարիչ Մարմնի կողմից կազմակերպված սեմինար` նվիրված Փետրվարյան ասպստամբության և Վարդանանց պատերազմին: Նշված թեմաների շուրջ նախապես նյութեր էին պատրաստել Երևանի պատանեկան խմբերը:

    Պատանիների կողմից նյութերը ներկայացվեցին տարբեր ձևերով` բեմական, պատմողական, երգեցողություն:

    ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ


    ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

    Հայաստանի և Արցախի մի քանի կուսակցությունների երիտթևեր և հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին։

    Այս նախաձեռնությանը, որը պատկանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություններին, միացել են Հանրապետական, ԲՀԿ, ՕԵԿ, ՍԴՀԿ, ՀՌԱԿ կուսակցությունների, «Ազգային նոր պահպանողական» շարժման երիտասարդական թևերի ներկայացուցիչները, ինչպես նաև Արցախի երիտասարդական կազմակերպություների մեծ մասը:

    ԵՐԵԿՈՅԱՆ ԼՍԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


    ԵՐԵԿՈՅԱՆ ԼՍԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

    Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների անդամների քաղաքական եւ գաղափարական գիտելիքները խորացնելու նպատակով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինի նախաձեռնած երեկոյան լսարանները շարունակվում են:

    Յիշեցնում ենք, որ դասախոսությունները սկսուել են թվականիս Փետրուարի 2-ից եւ շարունակուելու են մինչեւ Մարտի 23-ը։

    ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ 2009-Ի ՊՐԷՕՎԷԻ ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴԻՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ


    ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ 2009-Ի ՊՐԷՕՎԷԻ ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴԻՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան երէկ՝ ուրբաթ, 5 մարտ 2010-ին, երեկոյեան ժամը 6։30-ին, Համազգայինի «Լ. Շանթ» մշակութային կեդրոնի «Գ. եւ Հ. Արմէնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ լիբանանահայ վարժարաններու 2009-ի պրէօվէի քննութիւններուն գերազանց արդիւնք արձանագրած աշակերտներու պարգեւատրման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ հայկական վարժարաններու տնօրէններու, կրթական պատասխանատուներու, ուսուցիչներու, ծնողներու եւ աշակերտներու։

    ԱՏՐՊԷՃԱՆԻ ՀԻՎՊԱՏՈՍԻՆ ԴԷՄ ՑՈՅՑ ՆԻՒՓՈՐԹ ՊԻՉԻ ՄԵՋ


    ԱՏՐՊԷՃԱՆԻ ՀԻՎՊԱՏՈՍԻՆ ԴԷՄ ՑՈՅՑ ՆԻՒՓՈՐԹ ՊԻՉԻ ՄԵՋ

    ՆԻՒՓՈՐԹ ՊԻՉ, Քալիֆորնիա.- Հինգշաբթի, Մարտ 4ի երեկոյեան, ՀԵԴի անդամ եւ համակիր աւելի քան 150 ցուցարարներ մասնակցեցան Լոս Անճելըսի մօտ Ատրպէյճանի գլխաւոր հիւպատոս Էլին Սուլէյմանովի դէմ ՀԵԴի կազմակերպած ցոյցին, որ տեղի ունեցաւ հարաւային Քալիֆորնիոյ Նիւփորթ Պիչ քաղաքի «Փըսիֆիք քլապ»ի առջեւ, «World Affairs Council»ի կազմակերպութեամբ տեղի ունեցած ձեռնարկին ընթացքին:

    AYF To Protest Azeri Consul General At World Affairs Conference on March 4


    AYF To Protest Azeri Consul General At World Affairs Conference on March 4

    GLENDALE–The Armenian Youth Federation will be protesting Azerbaijan’s Consul General of Los Angeles, Elin Suleymanov, at the Pacific Club (4110 Macarthur blvd. Newport Beach, CA) on Thursday, March 4 from 6-9pm.

    Suleymanov will be speaking about Azerbaijan’s role in the world at an event sponsored by the World Affairs Council. The Azeri diplomat will also be discussing Azerbaijan’s position on Nagorno-Karabakh and Armenia.

    «ԱՐՄԷՆ ԳԱՐՕ»-Ի ՆՈՐ ԿԱՅՔ ԷՋԸ


    «ԱՐՄԷՆ ԳԱՐՕ»-Ի ՆՈՐ ԿԱՅՔ ԷՋԸ

    Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր վերաձևավորմամբ սկսել է աշխատել Կանադայի «Արմէն Գարօ» ուսանողական միության կայք-էջը:

    ԲՈՂՈՔԻ ՑՈԻՅՑ ԱԹԵՆՔՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ


    ԲՈՂՈՔԻ ՑՈԻՅՑ ԱԹԵՆՔՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

    Աթենք (Ազատ օր) - Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական Միութեան Կեդրոնական Վարչութեան կազմակերպութեամբ Շաբաթ 27 Փետրուարին, Աթէնքի մէջ Ատրպէյճանի դեսպանատան առջեւ ցոյց մը կազմակերպուեցաւ ազերիական յարձակողապաշտութեան դէմ բողոքելու նպատակով:

    Ատրպէյճանի հակահայ ոճրագործ քաղաքականութեան դէմ համահայկական բողոքի օր մըն է Փետրուար 28ի թուականը: Այս օրը ընտրուած է 1988ին Սումկայթի մէջ հակահայ փոկրոմներու դէմ իբրեւ բողոքի օր:

    ՊԱՐՏՎԵՑԻՆ ԹԻՄԵՐԸ, ՀԱՂԹԵՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ


    ՊԱՐՏՎԵՑԻՆ ԹԻՄԵՐԸ, ՀԱՂԹԵՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    Երեւան (Երկիր)-Փետրվարի 25-ին ավարտվեց 1921 թվականի փետրվարյան ապստամբության 89-րդ տարելիցին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշարը:

    Եզրափակիչում հանդիպեցին ՀՅԴ ՀԵՄ եւ «Նոր Նորք» թիմերը: Հանդիպումն ավարտվեց 9:4 հաշվով` հօգուտ «Նոր Նորք» թիմի: Մրցաշարի գավաթը հաղթող թիմին հանձնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

    «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿԻՐ»


    ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ 2010 թվականի Փետրվարի 20-ից սկսյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթ “Երկիր” օրաթերթում ամենամսյա պարբերականությամբ հրտարակվելու է “Երիտասարդ Երկիր” հավելվածը:

    Հոդվածները պատրաստում են Երիտասարդական Գրասենյակին կից “Թերթ”-ի հանձնախմբի անդամները:

    12
    Մեր մասին
     

    Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր:

    Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ:

    ավելին
    Բլոգ
     
    • ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

      ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ

    •  
    • ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

      ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

    •  
    • ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ

      ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ

    •  
    • ավելին
    Մամուլը մեր մասին
     

    «Բազեն» 90 տոկոսով կլինի

    ՀՅԴ երիտասարդները հայտարարության տեքստը հանձնել են ԵԱՀԿ ներկայացուցչին

    ՀՅԴ, ԲՀԿ և ՍԴՀԿ երիտասարդները և հայ–թուրքական գործընթացը

    Կայացավ հերթական ջահերով երթը

    Ջահերով երթն ու հանրահավաքը մեկնարկել են

    Ցույց Սիդնեյում Թուրքիայի հյուպատոսարանի առջև

    Նորություններ   |   Մեր մասին   |   Տպագրություն   |   Audio Video   |   Դեպքեր ու դեմքեր   |   Հղումներ   |   Բլոգ   |   ՄՏՔԵՐ...   |   Էլ-փոստերի ցուցակ   |   Կապ   |   Մամուլը մեր մասին
    Armenian Youth Federation © 2010. All rights reserved.