|
Քվեարկություն
Տեսանյութ
|
Մեր մասին
Ներածական: Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ.Դ. Երիտասարդական միությունները գործում են ապակենտրոն սկզբունքով: Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատվել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Ճշգրտորեն նշել թե երբ է հիմնադրվել Հ.Յ.Դ. Երիտասարդականը հնարավոր չէ պարզ այն պատճառով, որ Հ.Յ.Դ. հիմնադրության առաջին շրջանում հիմնականում երիտասարդությունն է ներգրաված եղել Դաշնակցության ընդհանուր գործի մեջ: Այդուամենայնիվ, առաջին անգամ 1929 թվականին գումարված ԺԱ Ընդհանուր ժողովում է պաշտոնապես առաջադրվել երիտասարդական և պատանեկան միություն ստեղեծելու պահանջը: Նպատակներ: Հ.Յ.Դ. Երիտասարդականի նպատակներն են.- 1.-Հայ երիտասարդության քաղաքականացում: 2.- Պայքար Հայ Դատ-ի արդարացի լուծման ուղղությամբ: 3.- Ընկերվարության եւ ժողովրդավարության արժեքների տարածում երիտասարդության շրջանակներում: 4.- Մասնակցություն անարդարության դեմ պայքարին և ձգտում հաստատելու հասարակական արդարություն: 5- Զորակցություն մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքներին: 6.- Մասնակցություն քաղաքացիական հասարակության ստեղծման գործընթացին: 7.- Պայքար բոլոր տեսակի խտրականությունների դեմ: 8.- Մասնակցություն արդարության ձգտող միջազգային շարժումներին և համագործակցություն միջազգային առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների հետ: 9.- Մասնակցություն հայկական ինքնության պահպանման աշխատանքներին Սփյուռքում: 10.- Հայ ժողովրդի շահերին ամենուրեք ծառայելու գիտակցության և հանձնառության ստեղծում երիտասարդության մեջ: Աշխատանքներ: 1.- Խորհրդաժողովներ: Խորհրդաժողովներ: Խորհրդաժողովների նպատակն է Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների անդամների միջև զարգացնել որոշակի քաղաքական և գաղափարական նյութի շուրջ ընդհանուր մտածողություն և ի հարկին ստեղծել համագործակցության համապատասխան դաշտ: Վերջին երկամյակում խորհրդաժողովներ են տեղի ունեցել- -Հունուար 2002 թ, Ծաղկաձորում: Համահայկական բանակումներ: Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների համահայկական բանակումների նպատակն է համախմբել առավելագույն թվով դաշնակցական երիտասարդներ և կենդանի շփումով հնարավորություն տալ նրանց ստեղծելու դաշնակցական ընդհանուր մտածելակերպ: Համահայկական առաջին բանակումը տեղի է ունեցել 1983 թվականին` Հունաստանում, այնուհետև 1984-ին` Ֆրանսիայում, 1986-ին` Կիպրոսում, 1992-ին` Բուլղարիայում: Հայաստանի անկախությունից հետո որոշվեց համահայկական բանակումները կազմակերպել երկու տարին մեկ անգամ` Հայաստանում: Առ այդ Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական 5-րդ բանակումը տեղի ունեցավ 1997-ին` Սևանում, այնուհետև 1999-ին` Արցախում, 2001-ին` Բյուրականում: Վերջին Հ.Յ.Դ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական 8-րդ բանակումը տեղի ունեցավ 2003 թվականի Օգոստոսին, Կարմրաքարում (Սյունիքի մարզ, Կապան): Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների պաշտոնաթերթերն են.- -Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միություն` "Ռազմիկ": -Հ.Յ.Դ. Զավարյան Ուսանողական Միություն` "Զավարյանական էջ", (Լիբանան): -Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական Միություն "Հայդուկ": -Հ.Յ.Դ. Արևելյան Ամերիկայի Երիտասարդական Միություն` "Հոգի": -Հ.Յ.Դ. Ռոստոմ Երիտասարդական Միություն` "Խաչմերուկ", (Իրան): -Հ.Յ.Դ. Ռուբեն Երիտասարդական Միություն` "Դեպի երկիր", (Իրան): Արտաքին հարաբերական աշխատանքներ: Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին հարաբերությունների նպատակն է երիտասարդական միությունների անդամներին տալ քաղաքական-հարաբերական բնագավառում փորձառություն ձեռք բերելու հնարավորություն և Հայ Դատը ծանոթացնել օտարազգի ապագա ղեկավարներին: Հ.Յ.Դ. Երիտասարդականը լիիրավ անդամն է Երիտասարդ Ընկերվարականների Միջազգային Միության (International Union of Socialist Youth), որը Ընկերվար-Միջազգայնականի երիտասարդական կազմակերպությունն է: Հ.Յ.Դ. Երիտասարդականը անդամակցում է նաև Եվրոհամայնքի Երիտասարդ Ընկերվարականների Կազմակերպության (European Community Organization of Socialist Youth), Միջազգային Ֆալկոն Շարժում-Դաստիարակչական Ընկերվարական Միջազգայնական (International Falcon Movement-Socialist Educational International), և Արևելաեվրոպական Ընկերվար-Ժողովրդավարական Երիտասարդական Ֆորում (East European Social Democratic Youth Forum) կազմակերպություններին: Անցնող մեկ ու կես տարվա ընթացքում Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցել է հետևյալ ծրագրերին.- 1.-ԵԵԸԿ-ի (ECOSY) վարժողական ծրագիր, 7-10.Փետրուար.2002, Գերմանիա: |
Մեր մասին
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Բլոգ
Մամուլը մեր մասին
|
| Armenian Youth Federation © 2010. All rights reserved. | ||