|
Քվեարկություն
Տեսանյութ
|
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ ՀՅԴ ՀԵՄ-Ի ԲԱՆԱԿՈՒՄԸ Սույն թվականի օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տեւեց հինգ օր: Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաեւ Երեւանից: Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման»,«Հայդուկ», «Բեկոր» եւ այլն:ավելին
ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ օգոստոսի 20-22-ը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ուսանողական միությունների 4 անդամներ մասնակցեցին Կոնրադ Ադենաուեր, Ալֆրեդ Մոզեր, Էդուարդո Ֆրե հիմնադրամների և Նիդերլանդների Ազատական կուսակցության կողմից կազմակերպված դասընթացին, որի խորագիրն էր «Հայաստանյան առաջնորդության ակադեմիա»: Դասընթացին մասնակցում էին Հայաստանում գործող կուսակցություններից ութի երիտասարդական միութիւնները` յուրաքանչյուրը 4 հոգանոց պատվիրակությամբ: ավելին Պատկերասրահ
|
Մեր մասին
Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ.Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդորում Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: Հ.Յ. Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջ-շրջանային բնույթի աշխատանքները համադրվում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից ի վեր հաստատուել է Երևանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի ավելի քան 10000 անդամ: Բլոգ
Մամուլը մեր մասին
|
| Armenian Youth Federation © 2010. All rights reserved. | ||